24.07.2015|
10:46
Ե՛վ Մենդելսոնը, և՛ Խաչատրյանն իրենց կոնցերտները ստեղծել են գրեթե նույն տարիքում. մեկը՝ 35, մյուսը՝ 37։ Այսօր երկուսի կոնցերտներն էլ աշխարհի ջութակահարների փորձաքարն ու պարծանքն են։ Մեծ գերմանացու և մեծ հայի զուգահեռումը կարող է անակնկալ թվալ։ Չէ՞ որ այս երկու կոմպոզիտորների միջև ավելի շատ տարբերություններ կան, քան նմանություն։